2020թ. գրանցվել է «Հովհաննես Թումանյանի անվան հայկական մշակութային-լուսավորչական կենտրոն» լրացուցիչ կրթության ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը (ԿԳՆ-ից մինչև "ԱԿՊՑ" որը կրթական գործունեություն է ծավալում երեխաների և մեծահասակների շրջանում, «Ռուսաստանի Դաշնությունում կրթության մասին դաշնային օրենքով նախատեսված կարգով» լրացուցիչ կրթական ծրագրերի (լրացուցիչ ընդհանուր զարգացման ծրագրեր, լրացուցիչ նախամասնագիտական ծրագրեր) հիման վրա։
Կազմակերպության կանոնադրական գործունեության առարկան հանդիսանում է երեխաների և մեծահասակների ստեղծագործական ունակությունների ձևավորումն ու զարգացումը՝ նրանց մտավոր, բարոյական և ֆիզիկական կատարելագործման, անհատական պահանջմունքների բավարարման, առողջ և անվտանգ կենսակերպի մշակույթի ձևավորման, քաղաքացիական ճիշտ դիրքորոշման, աշխատասիրության, մարդու իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքի, շրջակա բնության, ընտանիքի հանդեպ սիրո, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պատմության, ավանդույթների և մշակույթի նկատմամբ հարգալից վերաբերմունքի դաստիարակման միջոցով: