ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՐԳԸ
Միգրացիոն հաշվառման, մատնահետքերի գրանցման, լուսանկարման և բժշկական զննման հարցերով բազմաթիվ դիմումների կապակցությամբ՝ Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային Հայ ազգային-մշակութային ինքնավարության հանրային ընդունարանը Հայաստանի քաղաքացիներին տեղեկացնում է․
1. Սահմանային հսկողության կետում Ռուսաստան մուտք գործելիս անհրաժեշտ է ձեռք բերել միգրացիոն քարտ և անձամբ լրացնել այն ռուսերենով։ Ճիշտ նշեք այցի նպատակը, եթե մուտք եք գործում աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով, ապա համապատասխանաբար ընդգծեք "Աշխատանք/Employment" - ը ։ Քարտի մի մասը կմնա սահմանապահների մոտ, իսկ երկրորդը պետք է հանձնվի ձեզ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ միգրացիոն քարտի ստորին մասում նշվում է Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու մասին:
Ըստ ԵԱՏՄ մասին պայմանագրի 97-րդ հոդվածի 8-րդ կետի, միգրացիոն քարտի անհրաժեշտությունը չկա, եթե Ռուսաստանում գտնվելու ժամկետը չի գերազանցի 30 օրը։
2. Բնակության վայրը որոշելուց հետո անհրաժեշտ է պարտադիր կերպով անցնել միգրացիոն հաշվառման ընթացակարգը ՌԴ մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում (միգրացիոն հաշվառումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացու կողմից, որը բնակելի տան սեփականատեր է կամ մշտական գրանցում ունի այնտեղ՝ համապատասխան ծանուցում ներկայացնելով Ոստիկանության Միգրացիոն բաժին):
Այն դեպքում, երբ միգրացիոն հաշվառման ամսաթվին կից բացակայում է աշխատանքային կամ քաղաքացիա-իրավական պայմանագիրը, ապա միգրացիոն հաշվառման (կացության ժամանակահատվածի) ներկայացման ժամկետը կազմում է մուտքի օրվանից ոչ ավելի, քան 90 օրացուցային օր: Աշխատանքի տեղավորման մասին փաստաթուղթ ներկայացնելիս, ժամկետը որոշվում է համապատասխան պայմանագրի ամսաթվով, մեկ տարուց ոչ ավելի: Աշխատանքային կամ քաղաքացիական օրենսդրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում, որը տեղի է ունեցել մուտքի օրվանից արդեն 90 օր անց, հնարավորություն կա 15 օրվա ընթացքում առանց Ռուսաստանից դուրս գալու՝ նոր աշխատանքային կամ քաղաքացիական պայմանագիր կնքել: Որը չկնքելու դեպքում, անհրաժեշտ կլինի լքել Ռուսաստանը:
3. Մատնահետքի գրանցում, լուսանկարչություն և բժշկական զննում անցնելու կարգը (մտցվել է 29.12.2021 թ. - ից) իրականացվում է․
- աշխատելու նպատակով ժամանած մարդու և գործատուի միջև աշխատանքային կամ քաղաքացիա-իրավական պայմանագիր կնքելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մուտքի օրվանից 90 օրացուցային օրը։
- Մուտքի օրվանից 90 օրացուցային օրից ավելի ժամկետով այլ նպատակներով ժամանողների համար՝ 90 օրացուցային օրվա ընթացքում:
Օտարերկրյա քաղաքացիները, ովքեր հատել են Ռուսաստանի սահմանը մինչև 29.12.2021 թ., պարտավոր են անցնել վերը նշված ընթացակարգերը մինչև 2023 թվականի հունվարի 10-ը:
Մատնահետքերի գրանցումն ու լուսանկարումն իրականացվում է ոստիկանության բաժանմունքների կողմից մեկ անգամ՝ առանց պետական տուրքերի գանձման՝ անկախ Ռուսաստանի Դաշնություն մուտքերի/մեկնումների քանակից։ Այն անձինք, ովքեր նախկինում անցել են նման ընթացակարգեր, ազատվում են դրանցից:
Բժշկական զննումը պետք է անցնել տարին մեկ անգամ, տարին լրանալուց 30 օրվա ընթացքում։ Բուժզննումը պետք է հաստատի, որ օտարերկրացին, առանց բժշկի նշանակման, թմրանյութեր կամ հոգեմետ նյութեր չի օգտագործել, չի հիվանդացել սոցիալապես վտանգավոր վարակիչ հիվանդություններով և ՄԻԱՎ վարակով:
Վեց տարին չլրացած երեխաները, ժամանակավոր նույնականացման քարտ ստացած քաղաքացիություն չունեցող անձինք, Բելառուսի Հանրապետության քաղաքացիները, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձինք և օրենքով սահմանված այլ անձինք ազատվում են այս կարգից։
Բժշկական զննում անցնելու վերաբերյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածքային մարմին (ոստիկանության բաժին)։
Հնարավոր է վերոհիշյալ գործառույթները իրականացնել էլեկտրոնային փաստաթղթերի ներկայացմամբ և Դաշնային պետական տեղեկատվական համակարգի օգտագործմամբ «Պետական և քաղաքացիական ծառայությունների միասնական պորտալում»։ Այդ դեպքում օգտագործվում է էլեկտրոնային ստորագրություն։
Վերոհիշյալ պարտականությունները չկատարելու դեպքում կքննարկվի նման քաղաքացիների Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ժամկետի կրճատման հարցը:
Բժշկական զննումն իրականացվում է լիազորված բժշկական կազմակերպությունների կողմից, որոնց ցանկը սահմանվում է Ռուսաստանի Դաշնության իշխանության բարձրագույն գործադիր մարմնի կողմից: Կրասնոդարի երկրամասում համապատասխան բժշկական կազմակերպությունների ցանկը հաստատվել է Կրասնոդարի երկրամասի վարչակազմի ղեկավարի (նահանգապետի) 2022 թվականի մարտի 5-ի թիվ 36 հրամանով:
Կրասնոդարի երկրամասում վերը նշված ծառայությունները կարող են մատուցվել անձնագրային և վիզաների ծառայությունների տարածաշրջանային միգրացիոն կենտրոնի տարածքում, որը գտնվում է Կրասնոդար, Ձերժինսկի դ. 100/5, 3 և 4-րդ հարկ, հասցեում, հեռ. 8 (800) 600-92-728 (800) 600-47-27.
4․ Լուծել բժշկական ապահովագրության վկայականի գրանցման հարցը:
5. Պաշտոնական կարգով ձևակերպվել աշխատանքի՝ գրավոր աշխատանքային կամ քաղաքացիական պայմանագիր կնքելու միջոցով, կախված գործունեության բնույթից: Եթե հաշվառման պահին օտարերկրյա քաղաքացին դեռ չի աշխատել, ապա աշխատանքի տեղավորվելուց հետո ընդունող կողմը պետք է միգրացիայի հարցերով ոստիկանության համապատասխան բաժին ներկայացնի աշխատանքային կամ քաղաքացիա-իրավական պայմանագրի պատճենը՝ կացության ժամկետը երկարացնելու միջնորդությամբ:
Կարևոր է պահպանել Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը և հարգանքով վերաբերվել տեղական բնակչությանը, նրանց ավանդույթներին և կարգ ու կանոնին:
Այս և այլ միգրացիոն հարցերի, ինչպես նաև հողային, աշխատանքային, քաղաքացիական (գույքային) վեճերի, վարչական և քրեական գործերի վերաբերյալ անվճար խորհրդատվություն ստանալու նպատակով կարող եք դիմել Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարության Հանրային ընդունարանի փորձառու իրավաբանների և փաստաբանների թիմին հետևյալ հասցեով․ ք. Կրասնոդար, Տուրգենևի փողոց 165 (Հայ Առաքելական եկեղեցու տարածք), ընդունելության օրերը՝ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ժամը 11:00-17:00, ընդմիջումը ՝ 13:00-14:00, հեռ․ 800-250-03-30.
06.12.2022