Հասարակական ընդունարան

«Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարություն» հասարակական կազմակերպության ընդունարանը ներքին կառուցվածքային ստորաբաժանում է, որի նպատակն է․ ապահովել Կրասնոդարի երկրամասի հայազգի քաղաքացիների հետ համագործակցությունը՝ իրավական և սոցիալական հարցերով։ Ընդունարանը ցուցաբերում է քախաքացիների անվճար օգնություն, ապահովում նրանց լիիրավ մասնակցությունը Կրասնոդարի երկրամասի հասարակական կյանքի բոլոր բնագավառներին։

Հասարակական ընդունարանի խնդիրներն են․

  • ընդունված քաղաքացիների դիմումների քննարկման ապահովումը։
  • Կրասնոդարի երկրամասի հայ բնակչության և ինքնավարության միջև ուղիղ և հետադարձ կապի արդյունավետ մեխանիզմի ստեղծում ՝ քաղաքացիների մոտ առաջացող խնդիրների հրատապ լուծման նպատակով
  • Կրասնոդարի երկրամասի տարածքում հայկական էթնիկ համայնքի կենսագործունեության ընթացքում ծագող առավել հրատապ խնդիրների հայտնաբերումն ու ընդհանրացումը ՝ դրանց լուծմանն աջակցելու նպատակով, այդ թվում ՝ պետական իշխանության լիազորված մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց, հասարակական միավորումների, ոչ առեւտրային հաստատությունների եւ կազմակերպությունների հասցեագրված համապատասխան դիմումներ նախաձեռնելու միջոցով։
  • Կրասնոդարի երկրամասում հայ միգրանտների սոցիալական և մշակութային ներգրավման և համակերպման աջակցությունը։

  • Կրասնոդարի երկրամասի հայ բնակչության հիմնական խնդիրների լուծմանն ուղղված՝ ինքնավարության գործունեության մասին քաղաքացիների տեղեկացումը։

Խորհրդատվության համար կարող եք կապվել հետևյալ եղանակներից որևէ մեկի միջոցով
Հեռ․՝
8 800 250-03-30
Почтовый адрес
350078, г. Краснодар, ул. Тургенева 165 (территория Армянской Апостольской Церкви)
Էլ․ փոստ՝
Հայկական Բարեգործական Ընկերություն
Заполните форму ниже,
и наш менеджер перезвонит
в течении 10 минут
Введите ваш номер телефона