Կրասնոդարի երկրամասի քաղաքացիների սոցիալական աջակցության «Հայկական բարեգործական ընկերություն» հասարակական կազմակերպություն
Կովկասում հայկական առաջին հասարակական կազմակերպությունը եղել է հայկական բարեգործական ընկերությունը Թիֆլիսում, որն ուներ մասնաճյուղերի ցանց: Ընկերության կանոնադրությունը հիմնադրվել էր 1881 թ. հունիսի 6-ին, Կովկասյան փոխնահանգապետի պաշտոնակատար, գեներալ-ադյուտանտ Կնյազ Մելիքովի կողմից: Ընկերության նպատակն էր աջակցել կովկասյան և անդրկովկասյան երկրամասերում հայերի միջև լուսավորության տարածմանը և նյութական օգնություն ցուցաբերմանը։
Կրասնոդարի երկրամասի քաղաքացիների սոցիալական աջակցության «Հայկական բարեգործական ընկերություն» հասարակական կազմակերպությունը գրանցվել է 22.01.2018 թ.:
Կազմակերպության հիմնական նպատակն է իրականացնել բարեգործություն՝ ուղղված քաղաքացիների սոցիալական աջակցությանը և պաշտպանությանը; օգնություն ցուցաբերել որբ, առանց ծնողական խնամքի մնացած և կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաներին պահող հիմնարկներին; աղետների և հակամարտությունների հետևանքով տուժածներին; նպաստել ժողովուրդների միջև խաղաղության, բարեկամության և համերաշխության ամրապնդմանը, սոցիալական, ազգային, կրոնական հակամարտությունների կանխմանը; խթանել կրթության, գիտության, մշակույթի, արվեստի, լուսավորության, անհատի հոգևոր որակների զարգացմանը; ցուցաբերել աջակցություն պատմական, պաշտամունքային, մշակութային կամ բնապահպանական նշանակություն ունեցող շենքերի, օբյեկտների և տարածքների պատշաճ պահպանությանը; ամրապնդել հասարակության մեջ ընտանիքի հեղինակությունն ու դերը, երեխաների և երիտասարդների գիտատեխնիկական, գեղարվեստա-ստեղծագործական ունակությունների զարգացումը, նրանց հայրենասիրական, հոգևոր-բարոյական դաստիարակությունը; աջակցել հասարակական հնչեղություն ունեցող երիտասարդական նախաձեռնություններին, նախագծերին, մանկական և երիտասարդական կազմակերպություններին, կամավորական շարժմանը և այլն: