Հարցերի պատասխաններ

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն Ռուսաստանում աշխատելու թույլտվության համար։ Որքա՞ն ժամանակ նա կարող է մնալ Ռուսաստանի տարածաշրջանում, և ի՞նչ գործողություններ պետք է կատարի օրինական բնակության համար:

Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու հարցերը, Հայաստանի քաղաքացու ժամանակավոր բնակությունը Ռուսաստանում աշխատանքային գործունեության ժամանակահատվածում, հիմնականում կանոնակարգվում են 25/07/2002 №115 դաշնակցային օրենքով՝ «օտարերկրյա քաղաքացիների իրավական դրությունը Ռուսաստանի Դաշնությունում», դաշնակցային օրենքով 15/08/1996 №114-ԴՕ, այն է՝ «Ռուսաստանի Դաշնության մուտքի և ելքի կանոնակարգը», Ռուսաստանի Դաշնության հրամանագրով 15/01/2007 №114, այն է՝ «օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց միգրացիոն հաշվառման կարգի իրականացում, հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը» (կնքված Աստանայում 29/05/2014թ․)»։

 2014թ․ Հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միացավ նաև Հայաստանի Հանրապետությունը։ Սույն պայմանագիրը վավերացվել է Ռուսաստանի Դաշնության կողմից 2014թ․ դեկտեմբերի 22-ին №420-ԴՕ դաշնակցային օրենքով։ Այսօրվա դրությամբ Եվրասիական տնտեսական միության անդամներ են՝

  • Հայաստանի Հանրապետություն

  • Բելառուսի Հանրապետություն

  • Ղազախստանի Հանրապետություն

  • Ղրղզստանի Հանրապետություն

Այս միության լուրջ ձեռքերում է հանդիսանում միասնական աշխատանքային շուկայի ստեղծումը, որը ապահովում է աշխատանք գտնելու հավասար պայմաններ այս միության մեջ ներգրավված բոլոր պետություններում։ Հիմա միության անդամ երկրների քաղաքացիները անհրաժեշտություն չունեն աշխատանք գտնելու համար վիզա կամ թույլատրող փաստաթղթեր ունենալ, այն դեպքում, երբ ոչ անդամ պետության քաղաքացիները պետք է ունենան այդ փաստաթղթերը։

         Եվրասիական տնտեսական միության պայմանագրով նախատեսվում է նաև սոցիալական ապահովությունը (բացի թոշակայինից), ինչպես նաև եկամտային հարկումը՝ անդամ պետությունների աշխատակիցների և Ռուսաստանի քաղաքացիների հարկման օրենքներով։

         Հարկ է նշել, որ փոփոխվել են նաև միգրանտ աշխատողների կացության պայմանները․ միության անդամ երկրների քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները կարող են գտնվել միության անդամ պետությունների տարածքում 90 օրից ոչ ավել՝ դրանից 30 օրը առանց գրանցման (այլ երկրների քաղաքացիները պարտավոր են անցնել միգրացիոն գրանցման ընթացակարգը 7 աշխատանքային օրվա ընթացքում)։

         Հարկ է նշել նաև, որ ԵԱՏՄ պայմանագիրը նախատեսում է հատուկ օրենք, ըստ որի անդամ պետությունների առաջին օրվա եկամուտները հարկվում են նույն դրույքաչափով, ինչ որ տվյալ պետության քաղաքացիներից։ Այսպես, Ռուսաստանում աշխատելիս ԵԱՏՄ-ի քաղաքացիները վճարում են հարկերը այնպես, ինչպես Ռուսաստանի քաղաքացիները՝ 13% դրույքաչափով, և ունեն արտոնություններ այլ երկրների քաղաքացիների նկատմամբ, որոնք հարկվում են 30% դրույքաչափով։

         Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք ժամանում են Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային գործունեություն ծավալելու համար, ստանում են օտարերկրյա քաղաքացու աշխատանքային միգրանտի ստատուս՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացի։ Հետևաբար, աշխատելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացուն Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու համար անհրաժեշտ չեն վիզա և այլ փաստաթղթեր։

         Այսպիսով, ինչպես տեսնում ենք, անդամ պետությունների քաղաքացիների համար նախատեսված են օրենքների մի շարք մեղմացումներ տնտեսական, սոցիալական և միգրացիոն բնագավառներում։ Ռուսաստանի Դաշնությունում օրինական միգրանտի ստատուս ստանալու համար անդամ պետության քաղաքացու, այդ թվում Հայաստանի քաղաքացու համար անհրաժեշտ է՝

•        Հայաստանի Հանրապետության գործող անձնագիրը,

•        միգրացիոն քարտեզ, որը կազմվում է ՌԴ մուտք գործելուց, որտեղ նշվում է այցի նպատակը՝ «աշխատանք»,

•        ՌԴ մուտք գործելուց 30 օրվա ընթացքում (7 աշխատանքային օրից ոչ ուշ) անցնել միգրացիոն գրանցման ընթացակարգը ոստիկանությունում, որը զբաղվում է միգրացիոն հարցերով,

 

         Խորհուրդ է տրվում չուշացնել այս ընթացակարգը, և , եթե մտադրություն կա գտնվել ՌԴ-ում 30 օրից ավել, որպեսզի չառաջանա չնախատեսված հարցեր անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման ընթացքում, պետք է իրականացնել միգրացիոն գրանցումը, ոչ ավելի ուշ, քան նշված ժամկետը լրանալուց 2 շաբաթ առաջ։

         Հարկ է նշել, որ միգրացիոն քարտեզում սահմանային ծառայություն նշվում է մուտքի և ելքի օրը (մեկնելուց 3 ամիս առաջ), բայց դա չի բացառում միգրացիոն գրանցման անցնելու պարտավորությունը նշված ժամկետում, ինչպես նաև ժամանելուց հետո 3 ամիս մնալու հնարավորությունը, կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա։

         Միգրացիոն գրանցումը ապահովում է «ընդունող կողմը», որը հանդիսանում է այն անձը, ով պետք է ապահովի օտարերկրյա քաղաքացու բնակության վայրը, այսինքն՝ ընդունող կողմ կարող է լինել բարեկամը, ծանոթը, ում բնակարանում պետք է բնակվի օտարերկրյա քաղաքացին, կամ գործատուն, ում սեփականություն հանդիսացող կացարանում նա կարող է բնակվել՝ ըստ վարձու աշխատողի պայմանագրի։

         Որոշ դեպքերում ընդունող կողմ կարող է հանդիսանալ նաև գործատուն կամ կազմակերպությունը, որտեղ միգրանտ աշխատողը ծավալում է իր օրինական գործունեությունը, եթե նրա փաստացի բնակության վայրը չունի կոնկրետ հասցե՝ այդ թվում նաև ժամանակավոր։

         Պարզ ասած՝ ընդունող կողմ է հանդիսանում իրավատերը (ֆիզիկական կամ իրավաբանական անձ, գործատու, պատվիրատու, որին սեփականատիրոջ իրավունքով պատկանում է այն վայրը, որտեղ բնակվում է օտարերկրյա քաղաքացին)։ Ընդունող կողմ են հանդիսանում նաև այն սուբյեկտները, որոնք ապահովում են հյուրանոցային կամ առողջարանային ծառայություններ։

         Ընդհանուր կանոնների համաձայն՝ օտարերկրյա քաղաքացու միգրացիոն գրանցման փաստաթղթերի տրամադրման պարտականությունը դրվում է ընդունող կողմի վրա։ Միևնույն ժամանակ, օտարերկրյա քաղաքացու վրա է դրվում ներկայացնել ընդունող կողմի անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր), միգրացիոն քարտ, աշխատանքային կամ քաղիրավական պայմանագիր (եթե այն կնքված է մինչ միգրացիոն գրանցման փաստաթուղթը ներկայացնելու պահը), ինչպես նաև փաստաթղթեր, որոնք հաստատում են բարեկամական կապը (ԵԱՏՄ անդամ պետության ընտանիքի անդամների հետ)։ Ընտանիքի անդամ ասելով՝ ըստ ԵԱՏՄ պայմանագրի, նշանակում է անձ, որը ամուսնացած է անդամ պետության քաղաքացի հանդիսացող աշխատակցի հետ, ինչպես նաև նրա խնամակալության տակ գտնվող երեխաները կամ այլ անձինք, ովքեր հանդիսանում են ընտանիքի անդամ՝ ըստ աշխատանքի ընդունման պետական օրենսդրության։

         Իր հերթին՝ ընդունող կողմը միգրացիայի հարցերով ոստիկանության տարածքային բաժանմունք պետք է ներկայացնի համապատասխան փաստաթղթերի փաթեթ։

20.05.2020
Խորհրդատվության համար կարող եք կապվել հետևյալ եղանակներից որևէ մեկի միջոցով
Հեռ․՝
8 800 250-03-30
Почтовый адрес
350078, г. Краснодар, ул. Тургенева 165 (территория Армянской Апостольской Церкви)
Էլ․ փոստ՝
Հայկական Բարեգործական Ընկերություն
Заполните форму ниже,
и наш менеджер перезвонит
в течении 10 минут
Введите ваш номер телефона