«Բարի սրտեր» կամավորական կենտրոն
«Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարություն» հասարակական կազմակերպության «Բարի սրտեր» կամավորական կենտրոնը ինքնավարության ներքին կառուցվածքային ստորաբաժանում է, որն իրականացնում է կամավորների շահագրգռման, խրախուսման և հավաքագրման աշխատանքներ՝ կամավորական հանրօգուտ գործունեության կազմակերպման, համակարգման և իրականացման նպատակով։
Կենտրոնի հիմնական նպատակը Կրասնոդարի երկրամասի տարածքում կամավորական գործունեության զարգացումն ու տարածումն է։
«Բարի սրտեր» կամավորական կենտրոնի խնդիրներն են․
- կամավորների ներգրավման, ընտրության և նախապատրաստման գործունեության կազմակերպում՝ տարբեր նախագծերի իրականացման համար։
- կամավորական գործունեության մասին Կրասնոդարի երկրամասի բնակչության իրազեկում։
-
աշխատանքի կազմակերպման նոր մեթոդների կատարելագործում և ներդրում, այդ թվում ՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հիման վրա։
-
կամավորների գործունեության որակի բարձրացում։
-
Ինքնավարության երիտասարդական և կամավորական միավորումների աջակցություն և զարգացում, կազմակերպչական, մեթոդական և գործնական օգնության տրամադրում։
-
կամավորական գործունեության հարցերով կազմակերպությունների, ձեռնարկությունների և հիմնարկների հետ փոխգործակցության ընդլայնում։