История Армении

История Армении
  • Автор Агатангелос
  • Жанр История
  • Ագաթանգեղոսի «Պատմությունը» վերաբերում է հայոց պատմության այն շրջանին, երբ Արշակունյաց թագավորությունը ժառանգական է դառնում (Վաղարշ Երկրորդի (186-198) թագավորությունից հետո), Հայաստանը պայքարում է Սասանյան Պարսկաստանի նվաճողական քայլերի դեմ, և Տրդատ Երրորդ թագավորը (287-330) կարողանում է երկրում հզոր իշխանություն հաստատել ու ամրապնդել հայոց պետականությունը։

    Երկը բաժանված է հինգ մասերի. ա. Խոսրով և Տրդատ, բ. Գրիգորի վկայաբանությունը, գ. Հռիփսիմյանց վկայաբանությունը, դ. Քարոզ և տեսիլ Գրիգորի, ե. Դարձ Հայոց աշխարհի։

    Հայոց Արշակունի թագավորների խնդիրը Սասանյան Պարսկաստանի դավերին ևներխուժմանը լուրջ հակափաստարկ առաջադրելն է։ Սասանյան Արտաշիրը սպանելովպարթև Արտավան Երրորդ թագավորին՝ ինքն է բարձրանում գահ։ Հայոց Խոսրովթագավորը երկար տարիներ հաջող պատերազմներ է վարում Արտաշիրի դեմ։ Այդ ժամանակ սա որոշում է դավադրությամբ հաղթել Խոսրովին: Հայաստան է ուղարկումպարթև Անակին, որը կեղծ մտերմություն հաստատելով Խոսրովի հետ, որսի ժամանակդավաճանաբար սպանում է նրան։ Զայրացած հայ նախարարները բնաջնջում են Անակիտոհմը, իսկ Արտաշիրն այդ ընթացքում տիրում է Հայաստանին և կոտորում Խոսրովիսերունդը։ Նրա ձեռքից ազատվում են երկու մանուկներ՝ Խոսրովի որդի Տրդատը և Անակիորդի Գրիգորը, որոնց փախցնում են Բյուզանդիա։ Տրդատը, երբ մեծանում է,բյուզանդացիների օգնությամբ վերադարձնում է  հայրենի գահը, իսկ ԳրիգորըԿեսարիայում քրիստոնեական կրթություն ստանալով, որոշում է քավել իր հոր՝ Անակիմեղքը և ծառայության է անցնում Տրդատի մոտ։

    Հայոց աշխարհում Գրիգորը քրիստոնեություն է քարոզում, որի համար ստանում էԼուսավորիչ անունը։ Տրդատ թագավորը չկարողանալով ստիպել նրան հրաժարվել քրիստոնեությունից, երկար կտտանքների ենթարկելուց հետո գցում է ԱրտաշատիԽորվիրապը։

    Այդ ժամանակ արևմտյան կողմերից Մեծ Հայք են գալիս հալածված քրիստոնյա կույսեր ևապաստան գտնում մայրաքաղաք Վաղարշապատի մոտ։ Հայոց արքա Տրդատը, լսելովՀռիփսիմե կույսի գեղեցկության մասին, ցանկանում է կնության առնել նրան։

    Խստակրոն կույսը մերժում է հեթանոս արքային։ Կույսին բռնությամբ տանում են պալատ։Հռիփսիմեն, հոգով զորացած, խիզախորեն դիմադրում է և փախչելով ապարանքից նորիցապաստանում է հնձանում։ Զայրացած թագավորի հրամանով գեղեցկուհի Հռիփսիմեն ևմյուս բոլոր կույսերը դատապարտվում են մահվան։

    Այսուհանդերձ Հռիփսիմեի դիմադրությունը և մահը խիստ ազդում են Տրդատի վրա։Դառնացած արքան իր վիշտը մոռացության տալու համար գնում է որսի։ Սակայն պատուհասվում է, վայր է ընկնում կառքից և վարազի կերպարանք է ստանում։ Վարազդարձած արքային կարողանում է բուժել Խորվիրապից բերված Գրիգորը։ Տրդատըքրիստոնեություն է ընդունում և Գրիգորին կարգում հայոց քահանայապետ։

    Պատմվում է, թե ինչպես հայոց քահանայապետ Գրիգոր Լուսավորիչը շրջելով հայկականգավառներում, քանդում է հեթանոսական տաճարների բագինները և վերածում է դրանքքրիստոնեական տաճարների:

    Քրիստոնեությունը ողջ երկրում տարածելուց հետո Գրիգորը հեռանում է Դարանաղյացգավառի Մանյա այրք լեռը և ճգնում է այնտեղ, բայց երբ Տրդատ արքան պատրաստվումէ այցելել Հռոմի Կոստանդիանոս կայսրին, արքայի և բազմամարդ պատվիրակության հետգնում է Հռոմ, իսկ վերադարձից հետո նորից առանձնանում է՝ այս անգամ մինչև իր մահը։

    Заполните форму ниже,
    и наш менеджер перезвонит
    в течении 10 минут
    Введите ваш номер телефона